Երբ հանկարծակի մահանում է հանրային մարդ, իրադարձության վերաբերյալ շշուկներից ու բամբասանքներից խուսափել հնարավոր չի լինում։ Որոշ երկրպագուներ հրաժարվում են հավատալուց, որ իրենց կուռքն այևս կենդանի չէ, և առաջ են քաշում մահվան բեմադրման գաղափարները։ Մյուսներն այլ տեսություններ են առաջարկում և մահվան մեջ մեղադրում պետությանը կամ հատուկ ծառայություններից։ Երորդները կասկածում են բարեկամներին և մտերիմներին...

Միակ բանը, որին կարելի է հավատալ՝ պաշտոնական քննության արդյունքներն են։ Սակայն եթե դրանց մեջ ևս բացեր են մնում, ապա մեզ մնում է միայն գուշակություններ և ենթադրություններ կատարել։

Մայքլ Ջեքսոն

Համաձայն պաշտոնական վարկածի՝ 2009 թ. հունիսի 25-ին Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը՝ Կոնրադ Մյուրեյը ուժգին քնահաբ՝ պրոպոֆոլ է ներարկել նրան։ Երբ բժիշկը մի քանի ժամ անց վերադարձել է հիվանդի մոտ, տեսել է, որ վերջինս այլևս չի շնչում։ Վերակենդանացման փորձերը ոչ մի ազդեցություն չթողեցին։ Արդյունքում հայտնեցին, որ երգիչը մահացել է պրոպոֆոլի և այլ ուժգին ներգործող հաբերի պերեդոզից։

Սակայն գոյություն ունի նաև վարկած, ըստ որի փոփի արքան բեմադրել է իր մահը, որպեսզի խուսափի պարտքերի վճարումից։ Ջեքսոնի մահվան փաստը քննելիս պարզ է դարձել, որ նրան ֆինանսները վաղուց վատ վիճակում են գտնվում։ Երգիչը պարտք է ավելի քան 500 հազար դոլար, և նման գումար վաստակելու համար նա մտադիր էր Լոնդոնում “This Is It” խորագրով 10 համերգ տալ։ Դրանք առաջին համերգները պետք է լինեին 12 տարվա դադարից հետո, այդ իսկ պատճառով տոմսերը կայծակնային արագությամբ էին վաճառվում։

Աժիոտաժը տեսնելով՝ կազմակերպիչները որոշեցին համերգների թվաքանակը հասցնել 50-ի։ Սակայն հիվանդ ու թույլ ատիստը դժվար թե կարողանար նման ծանր գրաֆիկով ելույթ ունենալ։ Այդ իսկ պատճառով էլ նա արեց այն, ինչ արեց... Այս տեսության օգտին վկայում է միանգամից մի քանի փաստ. երգչի թաղման արարողության ժամանակ նրա հարազատները բավականին ուրախ էին, մինչ օրս հետմահու ոչ մի լուսանկար չի հրապարակվել, բժշկական եզրակացության մեջ նշված չէ մահվան պատճառի մասին, բազմաթիվ մարդիկ են նշել ու շարունակում նշել, որ տեսել են Մայքլ Ջեքսոնին։

Էլվիս Փրեսլի

1977 թ. օգոստոսի 16-ին 42-ամյա Էլվիս Փրեսլիի մարմինը գտնվեց նրա ընկերուհու՝ Փրեսլի Ջինջեր Օլդենի կողմից լոգարանի հատակին։ Նորություններով հայտնեցին, որ ռոքնռոլի արքան մհացել է սրտային անբավարարությունից, որն ի հայտ է եկել ցավազրկողների և հանգստացնողների պերեդոզի հետևանքով։

Իսկ ինչու՞ կասկածներ առաջացան։ Բանն այն է, որ Փրեսլիի մահից անմիջապես հետո նրա երկրպագուներից մեկը նրանից ստորագրություն է վերցրել Մեմֆիսի օդանավակայանում, իսկ փորձաքննությունն անգամ հաստատել է ստորագրության իսկությունը։ Նրա մարմնի միակ նկարը, որը տարածված է համացանցում, ամենայն հավանականությամբ ֆեյք է։

Փրեսլիի որկրպագուները կարծում են, որ նա բեմադրել է իր մահը, որպեսզի «հանգտի անցնի» առանց ավելորդ աղմուկի, առանց թերթերին հարցազրույցներ տալու։

Ուսամա բեն Լադեն

Ուսամա բեն Լադենը աշխարհում ամենահայտնի և վտանգավոր ահաբեկիչներից մեկն էր։ Հենց նրան են վերագրում 201 թ. սեպտեմբերի 11-ի 9/11 ահաբեկչության կազմակերպումը, որի ժամանակ զոհվեց շուրջ 3 հազար խաղաղ բնակիչ։

2011 թ. մայիսի 2-ին Ուսամա բեն Լադենին սպանեցին։ Ալ-Քաիդայի առաջնորդի գլխին մահացու կրակոցը կատարեց ամերիկացի հատուկջոկատայիններից մեկը։ Դեպքը տեղի ունեցավ ահաբեկիչների գաղտնի բազայում։ Սպանվածի լուսանկարների ու նրա ԴՆԹ անալիզների փորձաքննությունները ցույց են տվել, որ սպանվողը հենց բեն Լադենն է եղել։

Սակայն նույն օրը ահաբեկչական «Թեհրիկ-ի-Թալիբան-Պակիստան» խմբավորման անդամները հայտնել են, որ ամերիկացիները հորինել են բեն Լադենի սպանության պատմությունը, որպեսզի բարձրացնեն իրենց հեղինակությունը։ Եվ չնայած որ նրանք հետագայում ընդունեցին բեն Լադենի մահվան փաստը, կասկածներ, այնուամենայնիվ, դեռևս կան։

Պատճառն այն է, որ ահաբեկչի մարմինը թաղել են Արաբական ծովում, իբր՝ որպեսզի նրա գերեզմանը սուրբ չդառնար, իսկ նրա լուսանկարները հրաժարվել են մամուլին տրամադրել, իբր՝ մարդկանց հոգեկանի վրա չազդելու համար։ Հարկ է նշել նաև, որ 2001-2011 թթ. բեն Լադենի մահվան մասին հաղորդագրություններ մամուլում պարբերաբար հայտնվում էին։

Արքայադուստր Դիանա

1997 թ. օգոստոսի 31-ի գիշերը Դիանա արքայադուստրն ու նրա սիրեկանը՝ Դոդի Ալ-Ֆայեդը, զոհվեցին ավտովթարի հետևանքով։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Անրի Պոլը, ով այդ ժամանակ Mercedes Benz S280 ավտոմեքենայի ղեկին էր, չի կարողացել այն կառավարել՝ մեծ արագություն բացելով՝ պապարացիներից խուսափելու համար։ Ավելի ուշ սկսեցին ասել, որ տղամարդը հարբած է եղել, սակայն այդ վարկածը չհաստատվեց։

Ժամանակի ընթացքում արքայադստեր մահվան հետ կապված այլ փաստեր սկսեցին ի հայտ գալ։ Օրինակ՝ պարզվեց, որ ավտոմեքենան, որով պետք է ճանապարհ ընկներ Դիանան, վերջին պահին փոխարինվել է։ Անրի Պոլը տարօրինակ երթուղի է ընտրել՝ ոչ այն մեկը, որով սովորաբար ընթանում են։ Եվ որ ամենահետաքրքիրն է՝ այդ ճանապարհի վրա չէր աշխատում ոչ մի տեսախցիկ։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Բանն այն է, որ իր մահից քիչ անց արքայադուստրը նամակ է գրել պալատական Պոլ Բարելին, որում հայտնել է, որ նրա նախկին ամուսինը փորձել է սպանել իրեն՝ ավտովթարը կազմակեպելով։ Դիանան կարծում էր, որ այդ կերպ Չարլզը կարագացնի նրա ամուսնությունը այլ կնոջ հետ և միաժամանակ վրեժ կլուծի իրենից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել