Tert.am Life-ը գրում է.

Women՛s сlub նախագծի նոր եթերաշրջանում մի շարք փոփոխություններ կան, բացի աղջիկների հիմնական կազմի համալրումը և Լիլի Մորտոյի վերադարձը, հեռուստադիտողները փոփոխություն են նկատել նաև տղաների կազմում։ Նախագծի նոր եթերաշրջանից երկու թողարկում է՝ բացակայում է Գրիգ Գևորգյանը, ով բավականին ակտիվ էր թե՛ անհատական ելույթներով, թե՛ տարբեր համարներում ներգրավվածությամբ: Գրիգի կինը՝ պարուհի Սոնա Եսայանը, ով բեմադրում էր աղջիիկների պարը, ևս այս եթերներին չի եղել։  

Tert.am Life-ը կապ հաստատեց Գրիգի հետ՝ պարզելու արդյոք իրենք դուրս են եկել նախագծից։

«Այո՛, առաջին երկու եթերներին չենք եղել, սակայն հիմա ավել ինֆորմացիա, մեկնաբանություն տալ չեմ կարող։ Այս պահի դրությամբ այդ երկու եթերին չլինելու պատճառ կա, որը չեմ կարող բացահայտել, հետագայում Women՛s Club-ի հետ կշարունակե՞նք համագործակցել, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- նշեց հումորիստը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել