Արագաչափերի թեստավորման համար պատասխանատու ինստիտուտի տնօրենը իբր պարզաբանել է ճանապարհային երթևեկության մեջ արագության գերազանցման կանոնների փոփոխություն կատարելու շուրջ ունեցած իրենց դիրքորոշումը: Ավտոճանապարհների արագաչափերի թեստավորման համար պատասխանատու Չափագիտության ազգային ինստիտուտի տնօրեն Վահան Սահակյանը մասնավորապես նշել է` թույլատրելի շեղումը 100 կմ/ժամից ցածր արագության դեպքում կազմում է 1 կմ/ժամ: «Հենց այդ պատճառով էլ Ճանապարհային ոստիկանությունը սկսում է տույժեր կիրառել 71 կմ-ից` ավելացնելով 1 կմ-ի հնարավոր սխալի հանգամանքը»,-պարզաբանեց Սահակյանը:
Քաղաքի սահմաններում արագություն սահմանը 60կմ/ժամ է: Իսկ լրացուցիչ 10 կմ նրանց դեռ խորհրդային շրջանում են ավելացրել` հնարավոր սխալի հաշվարկի համար: Հիմա սխալի հավանականությունը նվազել է մինչեւ 1%-ի, սակայն 10 կմ պահուստային չափը ինչպես եղել է, այնպես էլ մնում է: Ովքեր դժգոհում են 71կմ-ից, պետք է հիշեն այդ մասին»:
Դուք բան հասկացա՞ք նրա ասածից: Այն բառաշարքը, որ ձոնեց աշխարհին, թերևս կարելի է հասկանալ հետևյալ կերպ. այո՛, կրճատել ենք թույլատրելի գերազանցման չափը մինչև 1 կմ/ժ ու լավ ենք արել, քշեք թույլատրելի արագությամբ կամ էլ մուծվեք...
Տատս մի խոսք ուներ. «Արա՛, քիչ մը մարդ էղեք...»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.arakelakan/posts/328494010617703
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել