ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, առանց քննության է թողել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը։

Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։

Վերաքննիչը գտել է, որ առաջին ատյանի դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:

Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել է անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Սակայն առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը։ Սեպտեմբերի 19-ին պաշտպաններ Հովհաննես Խուդոյանն որ Արամ Օրբելյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշման դեմ։

Բացի այդ, օրերս առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել