Վենետիկում տեղի է ունեցել զինված կողոպուտ՝ գրում է The Independent-ը:

Ինկասատորական մեքենան 3 արկղ կանխիկ դրամ էր տեղափոխում ցրիչային մոտորանավակ: Գումարը նախատեսված էր քաղաքի բանկային ու փոստային բաժանմունքների համար: Սակայն երբ նավը լքել է կառամատույցը, անմիջապես դրա կողքին է հայտնվել մոտորանավակ՝ 3 հանցագործներով:

Զինված չարագործները իրենց հետ տարել են թղթադրամներով 2 արկղ: 3-րդ արկղը, որտեղ եղել են դրամներ, նրանք չեն վերցրել՝ նշում է պարբերականը: 
Ընդհանուր առմամբ գողերին հաջողվել է տանել 1.3 մլն եվրո:

Իտալիայի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել հանցագործների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել