168.am-ը գրում է.

Տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ներում լուրեր են շրջանառվում, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կազմած նախագիծը, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը կարգապահական խախտման հիմքով պետք է զրկվի իր՝ ՍԴ դատավորի պաշտոնից, կազմել է ՍԴ դատավոր, իշխանական բարձր հովանու ներքո գտնվող Վահե Գրիգորյանը, նույն այն Վահե Գրիգորյանը, ով ՍԴ դատավորի բաղձալի պաշտոնին հասավ բազում «գլուխների» վրայով, և ով դատավոր ընտրվելու պահից սկսած՝ որևէ գործ չի քննել, աշխատակարգային քննարկումներին չի մասնակցել, որպես զեկուցող դատավոր հանդես չի եկել, բայց ստանում է աշխատավարձ, ու ոչ ցածր, և օգտվում է ՍԴ դատավորին հասանելիք բոլոր արտոնություններից, ներառյալ՝ ծառայողական ավտոմեքենա, և սոցիալական երաշխիքներից։

Հայտնված տեղեկությունները ճշգրտելու համար 168.am-ը հարցում էր ուղարկել նշված խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին՝ վերջինիս ուղղելով հետևյալ հարցերը՝

1. Ովքե՞ր են կազմել նախագիծը կամ որևէ կերպ մասնակցել այդ աշխատանքի կատարմանը (անուն-ազգանուն, պաշտոն, վարչություն/բաժին, իսկ անուն-ազգանվան անհնարինության դեպքում՝ թվարկված մնացյալ տվյալները)։

2. Ե՞րբ է պատրաստ եղել վերոնշյալ նախագիծն այն տեսքով, որով ներկայացվել է ԱԺ նախագահին։

3. Ե՞րբ է այն ներկայացվել ԱԺ նախագահին (ամիս-ամսաթիվ)։

4. Ի՞նչ տարբերակով է հանձնվել ԱԺ նախագահին, արդյո՞ք դա արվել է Mulberry համակարգի միջոցով։

5. Ե՞րբ են Ձեր խմբակցության կողմից նախաձեռնվել նախագծի կազմման աշխատանքները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել