Lragir.am-ը գրում է.
Հոկտեմբերի 2-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչները Վատիկանում արժանանալու են Ֆրանցիսկոս պապի ընդունելությանը։ Այս հանդիպումն «Ավրորայի» պատվիրակության՝ Հռոմ կատարած ծավալուն այցի մի մասն է, որի ընթացքում կացկացվի նաև մարդասիրական և սոցիալական հարցերի վերաբերյալ կլոր-սեղան քննարկում՝ մարդասիրական ոլորտի և միջազգային մեդիայի մասնակցությամբ:
Այդ թեմաներն այս ամիս ավելի ուշ կլինեն Երևանում սպասվող առաջին «Ավրորա» ֆորումի առանցքում: Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպմանը ներկա կլինեն «Ավրորա» ֆորումի համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը և Ռուբեն Վարդանյանը, ինչպես նաև «Ավրորա» համաշխարհային ամենամյա մարդասիրական մրցանակի երեք դափնեկիրները՝ Թոմ Քաթինան, Մարգարիտ Բարանկիցեն և Չո Լա Աունը:
Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/10/01/480420/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել