Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում գտնվել է 1.698.146 օտարերկրացի:

«Ընթացիկ տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Վրաստան են այցելել 1.698.146 օտարերկրացի: Աճը կազմել է 31 տոկոս՝ նախորդ տարվա համեմատ: Մեր կարծիքով՝ մինչև տարեվերջ նրանց թիվը կհասնի 5 միլիոնի: Միջազգային զբոսաշրջիկների մեծ մասը Վրաստան է մտնում հարևան երկրներից: Այս տարի այցելուների թվաքանակով աչքի են ընկնում Թուրքիան (616.864), Ադրբեջանը (355.809) և Ռուսաստանը (184.287): Ինչ վերաբերում է մյուս երկրներին, այստեղ առաջատարների շարքում են Ուկրաինան, Իրանը, Ամերիկան, Գերմանիան»,-ասվել է հայտարարության մեջ:

Նշվել է նաև, որ միջազգային ճանապարհորդների 57 տոկոսը զբոսաշրջիկներ են: Այցելուների 38 տոկոսը Վրաստան է ժամանում արձակուրդը կամ հանգիստն անցկացնելու համար, 20 տոկոսը՝ հարազատներին ու բարեկամներին այցելելու, իսկ 5 տոկոսը գործարար այցելուներ են:

Ամենահայտնի զբոսաշրջային վայրերից են Թբիլիսին՝ 44 տոկոս, որից հետո գրեթե նույն ցուցանիշով Բաթումն է՝ 43 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել