«Ժամանակ» թերթը գրում է.
«Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին, ով վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում գործարարի ապրանքը ապօրինաբար չմաքսազերծելու և նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար, ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլև օրերս պաշտոնի բարձրացում է ստացել։ Վանունին նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ։
Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ վերջինս համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը և լինելով ՊԵԿ աշխատակից՝ ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Նա իր ՍՊԸ-ով ապրանքներ է մատակարարում ՊԵԿ-ին, ԲԷՑ-ին, մետրոպոլիտենին, ՊՆ-ին, Ատոմակայանին և այլ կառույցների։ Փաստորեն, ՊԵԿ-ում հին բարքերը դեռ արդիական են։ Կարելի է հանգիստ մարդ ծեծել, մնալ անպատիժ և ավելին՝ պաշտոնեական առաջխաղացում ունենալ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: