Panorama.am-ը գրում է.

Կան աստղեր, որոնք չեն վախենում ծերանալուց. այդպիսիններից է աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը՝  իտալուհի Մոնիկա Բելուչին։

Այսօր Մոնիկա Բելուչիի ծնդյան օրն է. հազարավոր տղամարդկանց կուռքը նշում է ծննդյան 55-ամյակը։

Մոնիկա Բելուչին ծնվել է 1964 թվականի սեպտեմբերի 30-ին իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում։ Նա Պասկուալե Բելուչիի և Բրունելա Բրիգանտիի միակ զավակն էր։ Մանուկ հասակից երազել է դառնալ իրավաբան։ Պերուջայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում սովորելու համար 16 տարեկանից Մոնիկան աշխատել է Liceo Classico-ում որպես մոդել։ Սակայն գլամուրային կյանքը միանգամից դուր եկավ նրան, և նա որոշեց հրաժարվել իր մանկության երազանքից։

1988 թ-ին Մոնիկան տեղափոխվում է Միլան, որտեղ պայմանագիր է ստորագրում «Elite Model Management»-ի հետ։ 1989 թ-ին Մոնիկան արդեն հայտնի մոդել էր Փարիզում և Նոյ Յորքում։ Նա նկարահանվում էր նորաձևության բնագավառում հայտնի դիզայներական ամսագրեր «Dolce & Gabbana»-ի և «Elle»-ի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել