Ադոլֆ Հիտլերը երեխաներ չուներ, սակայն ժողովրդի աչքին դրական կերպար ունենալու մասին նա միշտ էր մտածում, այդ իսկ պատճառով նա հաճախ լուսանկարվում էր երեխաների հետ, որպեսզի իրական «ժողովրդի հայր» կոչմանն արժանանա։

Սակայն բազմաթիվ ֆոտոսեսիաներում նաև բացառություններ էին լինում։ Այս աղջնակը, որը բազմաթիվ անգամներ հայտնվել է ֆյուրերի հետ լուսանկարներում, անվանում էին «Հիտլերի զավակ»։

Աղջնակի անունը Բեռնարդին Նիենաու էր։ Նա ծնվել էր 1926 թ. ապրիլի 20-ին Դորտմունդ քաղաքում։ Հայրը գերմանացի էր, մահացել էր մինչև դստեր ծնունդը։ Աղջկա դաստիարակությամբ զբաղվում էին մայրը՝ Կառոլինան, և հրեա տատիկը։

Բեռնարդինի մայրը ծնունդով ևս հրեա էր համարվում, և, համապատասխանաբար, աղջիկը նույնպես հրեա էր։

Արդեն այն տարիներին հիտլերյան Գերմանիայում սկսվել էին հրեաների հետապնդումները, և Բեռնարդինի մայրը եղանակներ էր որոնում ընտանիքը հետապնդումից փրկելու համար։

1933 թ. ապրիլի 20-ին՝ և՛ Հիտլերի, և՛ աղջնակի ծննդյան օրը, Կառոլինը գնաց Բերգհոֆ, որտեղ գտնվում էր Հիտլերի նստավայրը, և որտեղ պետք է կայանար տոնակատարությունը։ Կինը ցանկանում էր, որ Հիտլերը նկատի իր գեղեցիկ դստերը և լուսանկարվի նրա հետ։ Հիտլերը 7-ամյա Բեռնարդինին իսկապես նկատեց և անգամ հրավիրեց իր նստավայր։

Նա իմացավ, որ աղջիկը ևս ապրիլի 20-ին է ծնվել և շնորհավորեց նրա ծննդյան տարեդարձը։ Հիտլերը աղջկան քաղցրավենիք ու թեյ հյուրասիրեց, այնուհետև մի քանի անգամ լուսանկարվեց նրա հետ։

Այդ կերպ Գերմանիայի բնակիչներին հայտնի դարձավ, որ Ադոլֆ Հիտլերը փոքրիկ ընկեր ունի՝ Բեռնարդին Նիենաու անունով մի աղջիկ։ Հիտլերը աղջնակին նամակներ էր ուղարկում, իսկ վերջինս կարող էր ֆյուրերին այցելել, երբ կամենար։

Բեռնարդինը Հիտլերին պարբերաբար նամակներ ու բացիկներ էր ուղարկում, որոնց թիվը 1933-1938 թթ. կազմում էր 17։ Բացի դրանից՝ աղջիկը կարուձև էր սովորել, և Հիտլերի համար բրդյա գուլպաներ էր գործում։

Հիտլերը տեղյակ էր, որ իր փոքրիկ ընկերուհին հրեա է, սակայն այդ փաստը ոչ մի ազդեցություն չէր ունենում նրանց հարաբերությունների վրա։ Եվ միայն Մարտին Բորմանի հորդորից հետո այն մասին, որ հրեայի հետ հարաբերությունները Հիտլերի վրա ստվեր են նետում, Հիտլերը դադարեցրեց Բեռնարդինի հետ նամակագրությունը, իսկ վերջինիս մորն արգելեց անգամ նստավայրին մոտենալ։

«Ամեն դեպքում կան մարդիկ, որոնք մեծ տաղանդ ունեն իմ ուրախությունը փչացնելու»,- Բոտմանին ասել է Հիտլերը։

Սակայն Բեռնարդինի կյանքը, այնուամենայնիվ, կարճ տևեց։ Աղջիկն ավարտեց դպրոցը և դպրոցում սկսեց աշխատել որպես աշխատանքի ուսուցման ուսուցչուհի։ 1943 թ. նա հիվանդացավ պոլիոմիելիտով և մահացավ։ Բեռնարդինի մայրն առավել երկար ապրեց և մահացավ պատերազմի ավարտից շատ տարիներ անց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել