«Մի-8» ուղղաթիռը, որը չվերթ է իրականացրել Յակուտիայի Դեպուտատսկի բնակավայրից Կազաչյե գյուղ երթուղով, երեքշաբթի կոշտ վայրէջք է կատարել Դեպուտատսկիի օդանավակայանից 45 կմ հեռավորության վրա:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ որոնողա-փրկարարական աշխատանքներին Յակուտիայում մասնակցում է ավելի քան 150 մարդ, գործի են դրվել 40 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 7 օդանավ: Գերատեսչությունում նշել են, որ ուղղաթիռում եղել է 28 մարդ (անձնակազմի 3 անդամ, 25 ուղևոր):
Արտակարգ դրությունից հետո տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, սակայն ավելի ուշ Յակուտիայի ՆԳՆ-ն հերքել է այս տվյալները և հաղորդել, որ ուղղաթիռը ոչ թե վթարի է ենթարկվել, այլ կոշտ վայրէջք է կատարել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wrussia_195768.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել