2019թ․-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի (Arayik Harutyunyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 124 հոդված, որոնցից 38-ը եղել է բացասական, 86-ը՝ չեզոք։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Նախարարը կրկին մեղադրվում է հովանավորչության մեջ։ Լրատվականի հրապարակման համաձայն՝ Արթուր Իսրայելյանը զբաղեցնում է պետական բուհերի ռեկտորների խորհրդի քարտուղարի պաշտոնը, և նա այդ պաշտոնը զբաղեցնում է, քանի որ Արայիկ Հարությունյանի մտերիմն է։
Լրատվականի հետ զրույցում Իսրայելյանը հերքել է այդ լուրը, թե այդ պաշտոնին է նշանակվել Արայիկ Հարությունյանի մտերիմը լինելու շնորհիվ, բայց նաև հրաժարվել է պատասխանելուց հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հենց ինքը ընտրվել՝ որպես այդ կառույցի ղեկավար։
Ըստ լրատվականի՝ ԵՊՀ-ում նշանակումները քավոր-սանիկական են․ Արայիկ Հարությունյանի մտերիմ ընկեր Խաչիկ Գևորգյանի քավորը՝ Գևորգ Մուրադյանը նշանակվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, դրանից հետո Արայիկ Հարությունյանի և Խաչիկ Գևորգյանի մյուս ընկերը՝ Արթուր Իսրայելյանը, պրոռեկտոր նշանակվեց, այնուհետև Գեղամ Գևորգյանը պռոռեկտոր նշանակեց իր սանիկին՝ Էլինա Ասրիյանին:
Ամուլսարի դեմ իրականացվող բողոքի ակցիաների ժամանակ դասադուլ էր գրանցվել, Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարությունը մտահոգություն էր հայտնել այդ առթիվ։ Հասարակությունն հիշեցրել է, որ նախարարը ժամանակին կողմ էր դասադուլներին և դասադուլների կոչ էր անում։ Արայիկ Հարությունյանին շարունակում են մեղադրել նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկային դեմ լինելու համար։