Սփիւռքի գիտակից սերնդի մօտ արդէն ձեւաւորուել է պատկերը...

Անձնական վրէժխնդրութեան մի սերիալ, ուր մի շարք վատ դերասաններ իրենց գլխաւորի հետ փորձում են ձեւացնել, որ թաղի կեանքը լաւ է լինելու թաղեցիների համար։ Իսկ թաղեցիները արդէն նայել են երեք նախկին երկարաձիգ սերիալներ, բայց ամէն անգամ որ հեռուստացոյցը վառուել է երկար սերիալի՝ ներսում դերասանների, իսկ դրսում տգիտութեան պատճառով, նոր հեռուստացոյց են պահանջել նոր թաղապետից։

Նոր թաղապետի ու իր բարեկամների գլխաւոր նպատակը նախկին երկու թաղապետներից վրէժ առնելն է, իսկ թաղում խոստանում է նոր հեռուստացոյց բերել շատ էժան գներով, քանի որ հեռուստացոյց նայելը օգուտ է։ Իսկ թաղայինների մի գլխաւոր մասը ցաւօք ունեն դերասան Վարդան Պետրոսեանի պատմած գիւղական որսի թռչունների ուղեղը, ու նաեւ երազում կուտ են տեսնում։

Միայն երբ զգաստանանք եւ կը դադարենք հեռուստացոյց նայելուց, նոր կ՚իմանանք որ թաղապետներ իրենց խօսքը չեն կարող յարգել, որովհետեւ թաղի ժողովուրդը շարունակում է հաւատալ ԱՅՆ թաղապետներին որոնք օրէնքից վեր են միշտ։

Երբ թաղը սկսի յիշել ու մանաւանդ անձրեւոտ օրերին թաղում իրար վրայ ցեխ շպրտելու վատ սովորութիւնը չշարունակել, եւ երբ յիշեն որ բոլորը նոյն թաղի զաւակներն են, որոնցից ո՛րեւէ մարդ օրէնքից վեր չէ եւ չպէտք է լինի, ու մանաւանդ երբ յիշեն որ կողքի քաղաքի շատուոր ժողովուրդը իրենց հեռուստացոյցներում դիտում է այս թաղի մարդկանց կոտորելու լաւագոյն արիւնալի սերեալը, արդէն անիմաստ է ձեր թաղում սերեալ դիտելը, ու նոյնիսկ հեռուստացոյց պահանջելը ներկայ վրէժխնդիր թաղապետից։ Աւելի է լաւ է սերիալ դիտելու փոխարէն գնաք ու եղբայր դառնաք ու խօսէք ձեր չսիրած հարեւանի հետ։

Ձեզ նոր թաղապետ է պէտք, որ ձեզ իր հոգուց սիրի եւ ոչ թէ բառերով։ Բայց մանաւանդ ձեզնից աւելի օրէնքը սիրի ու պաշտպանի զինք սիրող ու չսիրող բոլոր թաղեցիներին ու թաղապետերին։ Կարեւոր է որ նոր թաղապետը տիպար օրինակով, բոլորին առաջնորդ ու հայր լինի։ Որովհետեւ օրերը մօտ են, սերիալը շուտով պիտի աւարտուի, եւ կողքի քաղաքի բնակիչները սուրերով եւ թուրերով պիտի ճամբայ ելնեն, իրենց տեսած վայրագ սերիալի սցենարով ձեր բոլորին հարցերը միանգամընդմիշտ լուծելու։

Այնպէս որ, սիրելի սերիալ դիտողներ, ձեր թաղապետից աւելի կարեւոր է ԹԱՂԻ օրէնքը, թաղապետեր պիտի գան ու գնան, կարեւորը ձեր թաղը մեծացնելով ու զօրացնելով ՔԱՂԱՔԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է։

Տ. Սերոբ +

Յ. Գ. ... Հասկացողաց շատ բարեւ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել