1942թ.-ին ծնված վիետնամցի Թայ Նգոկը չի քնում արդեն 40 տարի։ Նրա անքնությունն սկսել է անսովոր գլխացավերից ու ջերմության բարձրացումներից։
Ինչպես նշվեց, ամեն ինչ սկսվեց, երբ Թայ Նգոկի մոտ սկսեցին ջերմության տատանումներ, և նա ունեցավ անսովոր գլխացավեր։ Դրա հետևանքով նա սկսեց չքնել մի քանի օր, սակայն անքնությունը շարունակվեց։ Ամեն ինչ հասավ նրան, որ Թայը գնաց բժշկի։ Նրան տարբեր քնաբերներ նշանակեցին, անգամ առաջարկեցին քնելուց առաջ ալկոհոլ օգտագործել, սակայն դա էլ չօգնեց։
Արդյունքում Թայը համակերպվեց իր անքնության հետ, որը տևում է արդեն 40 տարի։ Սակայն Թայը նշում է, որ անքնությունն ոչ մի կերպ չի ազդում իր ինքնազգացողության վրա։ Նա հայտնի ֆերմեր է Վիետնամում և սովոր է պարկեր տեղափոխել, հող փորել ու այլ գյուղատնտեսական գործեր անել հենց գիշերով, որն, ըստ նրա, օգնում է իրեն ավելի արդյունավետ աշխատել՝ խնայելով ժամանակը։
Բայց ազնվության համար պետք է նշել, որ Թայն անչափ կարոտում է քնելը։ Նա խոստովանում է, որ երազում է արդեն քնելու մասին, երազում է, որ մի օր կփակի աչքերը ու կկարողանա գոնե մեկ ժամ քնել։
Բժիշկներն ու գիտնականները ոչ մի կերպ չեն կարողանում բացատրել Թայի մոտ ի հայտ եկած այս նոր երևույթը։ Նրանք վստահ են, որ Թայն ուղղակի վարակվել է որևէ անհայտ հիվանդությամբ, որը նրա օրգանիզմին թույլ չի տալիս քնի միջոցով հանգստանալ։
Հետաքրքրական է, որ նրանք նշում են, որ Թայի մոտ լավ ինքնազգացողությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրա օրգանիզմը հանգիստը գտնելու լրիվ այլ տարբերակներ է գտել ու քունը գուցե փոխարինել է այլ պրոցեսներով, որոնք չեն աշխատում այլ մարդկանց մոտ։
Համենայն դեպս, փաստը մնում է փաստ, որ արդեն 12.000 գիշեր չքնած վիետնամցին համարվում է միակ մարդն աշխարհում, ով կարողանում է ապրել, գոյատևել ու անգամ իրեն բավականին լավ զգալ այդ պայմաններում։


