Դուք չեք հավատա, բայց սովորական կիտրոնի հյութն ունի հրաշագործ հատկություններ:
Բոլորը գիտեն, որ կիտրոնի հյութի մեջ կա վիտամին C, սակայն, սովորաբար մեր գիտելիքներն այդքանով սահմանափակվում են:
Պարզվում է՝ կիտրոնն օգտակար նյութերի պահեստ է: Այդ նյութերն օգնում են կանխել հիպերտոնիան, շաքարային դիաբետը, ստամոքսի խանգարումները և այլ հիվանդություններ, ինչպես նաև իջեցնում են մարմնի ջերմաստիճանը:
Կիտրոնի հյութ օգտագործելու 8 պատճառներ
1․ Քաշի իջեցում
Վերջին հետազոտություններն ապացուցում են, որ կիտրոնի հյութը տարբեր եղանակներով պաշտպանում է մեր առողջությունը: Այս մթերքի մեջ պարունակվող շատ օգտակար նյութերի շարքում է կիտրոնի թթուն, որը օրգանիզմից դուրս է բերում շլակներն ու վնասակար նյութերը:
2․ Մաշկի հետ կապված խնդիրներ
Կիտրոնի հյութի մեջ պարունակվող հակաօքսիդանտները հարթեցնում են կնճիռները, հեռացնում են տարիքային բծերն ու սպիները: Դրանք նաև մաքրում են արյունը՝ ապահովելով առողջ և փայլուն դեմքի գույն:
3․ Օրգանիզմի մաքրում
Կիտրոնի հյութի և ջրի խառնուրդն օրգանիզմը հրաշալի դեզինտոքսիկացիայի է ենթարկում: Կիտրոնի մեջ պարունակվող նյութերն օգնում են մեր օրգանիզմի հյուսվածքներին վերականգնվել:
4․ Աղիքների լավ աշխատանք
Կիտրոնի պեկտինն արագացնում է աղիների աշխատանքը և օգնում է հաստ աղիքի մաքրմանը:
5․ Նորմայի է բերում ալկալաթթվային հավասարակշռությունը
Առավոտյան խմեք մեկ բաժակ տաք կիտրոնաջուր՝ ալկալաթթվային հավասարակշռությունը վերականգնելու համար:
6․ Մարսողության լավացում
Կիտրոնի հյութը խթանում է լեղիի արտադրմանը և նման կերպ լավացնում է մարսողությունը:
7․ Վերացնում է դիսբակտերիոզը
Իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ կիտրոնի հյութը վերացնում է դիսբակտերիոզը և կանգնեցնում է վնասակար մանրէների բազմացումը:
8․ Ցավազրկող միջոց
Կիտրոնի հյութն անցկացնում է ցավը և բորբոքումը, այն առավել օգտակար է ծնկների հոդերի համար:
Կիտրոնի հյութ խմելու սխեմա
Վերցրեք մեկ բաժակ ձիթայուղ և մեկ բաժակ թարմ քամած կիտրոնի հյութ: Խմեք մեկ կամ երկու կում ձիթայուղ և վրայից խմեք նույնքան հյութ:
15-20 րոպե հետո պետք է կրկնել և այդպես մի քանի անգամ՝ մինչ ամբողջությամբ խմելը:
Ուշադրություն. եթե ձեզ մոտ հայտնաբերվել են մարսողության համակարգի հետ կապված խնդիրներ, խստիվ արգելվում է օգտագործել թարմ քամած կիտրոնի հյութ: