Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարման համակարգի բարեփոխումը տեղապտույտ է կատարում ԱՄՆ դիրքորոշման պատճառով: Նման կարծիք է հայտնել ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը The Washington Post-ին տված հարցազրույցում:

Այն հարցին, թե որքան է հիասթափված Լագարդը բարեփոխման ծրագրերի հանդեպ ԱՄՆ-ի մոտեցումից և դրանց չիրականացման փաստից, Լագարդը նշել է, որ կազմակերպությունը գործում է, և որ իրենց հաջողվել է զգալիորեն մեծացնել իրենց ռեսուրսները՝ 300 մլրդ դոլարից հասցնելով ավելի քան 1 տրիլիոն դոլարի՝ չնայած ԱՄՆ-ը գումար չի ներդրել:

Լագարդի կարծիքով՝ հիմնադրամն իր առաքելությունն ամբողջովին իրականացնում է:Միայն կառավարման համակարգի բարեփոխումն է, որի հարցում հիմնադրամը տեղապտույտ է կատարում: ԱՄՆ-ը դեռևս չի վավերացրել հիմնադրամում բարեփոխումների մասին 2010 թվականի համաձայնագիրը: Պատճառը Կոնգրեսի դիրքորոշումն է:

Լագարդն ասել է, որ բոլորն են այդ գործընթացի ավարտը ցանկանում, և որ արդեն շատ ժամանակ է անցել:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել