Armdaily.am-ը գրում է․

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Արցախում է։ Նա Instagram–ի իր էջում լուսանկար էր հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի հետ, որը մակագրել էր. «Խոնարհումով ընդունեցի սրբազանի նվերը»:

Արթուր Վանեցյանը Արցախ է մեկնել Պարգև Սրբազանի հրավերով՝ մասնակցելու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին: Պարգև Սրբազանը news.am-ի հետ զրույցում նշել էր, որ վաղուց է ճանաչում Արթուր Վանեցյանին, իր ընկերոջ զավակն է: Նրա խոսքով թեմի 30-ամյակին ով ուզում գալիս է:

ArmDaily.am-ի տեղեկություններով Արցախի թեմի վերաբացման 30-ամյակի միջոցառմանը մասնակցելու համար այնտեղ է նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել