Համացանցում տարածված սարսափելի տեսագրությունը պատկերում է կաթոլիկ հոգեւորական, ազգությամբ հայ, Պատվելի Ֆրանսուա Մուրադի ու եւս երկու հոգու գլխատումը Սիրիայում գործող մարդասպանների կողմից: Նկարահանողը, ի դեպ, խոսում է ռուսերեն, կովկասյան ակցենտով: Նայել անհնար է, պետք էլ չէ: Ես միայն հիշեցի, որ սա կատարվում է Դեր-էլ-Զորի շրջանում, Ցեղասպանությունից համարյա հարյուր տարի անց: Եթե հարյուր տարի առաջ նահատակվող հայերն իմանային, որ անկախ Հայաստանում նրանց ծոռներին թալանելու են, կողոպտելու են, խոշտանգելու են, սպանելու են ոչ թե թուրքերն, այլ ...
Մենք պարտավոր ենք ազատագրել Հայրենիքը զավթիչ մարդասպաններից ՄԻՆՉԵՒ լռանա Ցեղասպանության հարյուրամյակը: Այլապես Ցեղասպանության հեղինակները հասած կլինեն իրենց նպատակին... Այլապես այս դարն իզուր անցավ, ու մենք ոչինչ չսովորեցինք պատմության ամենադաժան դասից... Այլապես մեր միլիոն ու կես զոհերի հիշատակը պղծված է անհատույց... ՈՏՔԻ!!!



