Հնդկաստանը տիեզերք է արձակել սեփական նավիգացիոն արբանյակային IRNSS համակարգի արբանյակ: Այս մասին հայտնում է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը:
IRNSS-1A արբանյակն արձակվել է Երևանի ժամանակով ժամը 22.11-ին՝ PSLV-C 22 հրթիռով, Բենգալյան ծոցի կղզում գտնվող Շրիհարիկոտա տիեզերակայանից:
IRNSS-1A-ն կշռում է 1425 կգ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը կազմում է 20650 կմ: Արբանյակը կարող է ուղեծրում աշխատել 10 տարի:
IRNSS համակարգը կազմված կլինի 7 արբանյակներից, որոնք Հնդկաստանի բնակիչներին կմատուցեն նավիգացիոն ծառայություններ:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_195759.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել