Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հիշատակին Ելիսեյան պալատի ցավակցական գրքում գրառում է կատարել 3,8 հազար մարդ՝ հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Ժակ Շիրակը մահացել է հինգշաբթի՝ կյանքի 87-րդ տարում, շրջապատված հարազատներով: 1995 թվականից մինչև 2007 թվականը նա աշխատել է որպես Ֆրանսիայի նախագահ: Շիրակը կհուղարկավորվի Փարիզի Մոնպարնասի գերեզմանատանը՝ իր ավագ դստեր՝ Լորանսի կողքին:

Ցավակցությունների գիրքը հինգշաբթի երեկոյան բացվել է Ելիսեյան գրասենյակի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել