20 տարեկան հասակում Ալիսոն Դենտը ենթարկվեց «սովորական» վիրահատության արգանդի վզիկի վրա չարորակ նորագոյացություններ հեռացնելու համար: Վիրահատությունը հանգեցրեց նրան, որ կինն անպտուղ դարձավ: Պատմության մեջ միակ լուսավոր կետն այն էր, որ նրանք արդեն մի երեխա ունեին: 

20 տարի անց Էլիսոնի դուստրն ասաց նրան, որ նա շուտով տատիկ է դառնալու: Հղիության լուրը հայտարարելուց մի քանի շաբաթ անց Էլիսոնի մոտ առաջացան որովայնի հետ կապված խնդիրներ: 

Սակայն կինն իր որովայնի մեջ շարժ ու խաղ էր զգում, բայց բժիշկը վտսահ ասում էր, որ դա ուղղակի հիվանդությունից էր: Այդ ընթացքում նրա որովայնը շարունակում էր մեծանալ: Կինը վախենում էր, որ մահը մոտ է:

Այդ նույն տարվա հոկտեմբերին Էլիսոնը հոսպիտալացվեց, քանի որ որովայնի ցավը չափազանց ուժգին էր: 

Բուժքույրը, ով այդ օրը հերթապահ էր, ասաց, որ կնոջն անմիջապես տանեն ծնարան:

«Ես ասացի նրան, որ տատիկ եմ, և արդեն 26 տարի է, ինչ դաշտանային ցիկլ չունեմ»,- նշում է Էլիսոնը:

Մի շարք հետազոտություններից և ընթացակարգերից հետո բժիշկը նրան ասաց, որ կնոջ աճող ստամոքսը առաջացել է կիստայից:

«Այդ ժամանակ սարսափի մեջ էի, երբ վերադարձա տուն և սկսեցի ամենավատին սպասել,- շարունակում է Էլիսոնը։- Բժիշկները չէին ժխտում, որ դա չարորակ ուռուցք է»:

Image result for Siakap Keli

Հաջորդ օրը՝ հերթական ստուգման ժամանակ, բժիշկն ասաց, որ դա երեխա է: Էլիսոնը չէր հասկանում, թե ինչպես կարող էր հղիանալ: 

8 շաբաթ անց պետք է երեխան լույս աշխարհ գար:

«Այդ ժամանակ ուղղակի ապշած էի,- ասում է կինը։- Արդեն 32 շաբաթական հղիություն էր ինձ մոտ, բայց ես գաղափար չունեի դրա մասին»: 

Դրանից անմիջապես հետո Էլիսոնը զանգահարել է ամուսնուն, ով 53 տարեկան էր, իսկ վերջինս կարծում էր, թե կինը կատակում է: 

Թոռնուհու ծնվելուց 5 ամիս անց Էլիսոնը լույս աշխարհ բերեց Բոբի Չարլզին:

Image result for fun

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել