Բոլոր ընտանիքներում էլ կարծես քաոս է սկսում, երբ ընտանիքի մայրը մի քանի օրով ու անգամ մի քանի ժամով լքում է տունը։ Այսպիսի մի իրադրությունում էլ հայտնվել են Մարատն ու իր 7-ամյա դուստրը։ 

Մարատը նշում է, որ ինքը գիտի, թե ինչքան դժվար է մայրերի համար, երբ նրանք տանը չեն։ Նրանք անընդհատ մտածում են, թե արդյո՞ք ամեն բան կարգին է իրենց ընտանիքում, արդյո՞ք երեխան հաց կերել է, հանգիստ քնել է և այլն, ուստի այն բանից հետո, երբ իր կինը գնաց մեկ շաբաթով գործուղման, նա որոշեց այսպիսի ֆոտոշարք իրականացնել, որը և՛ կզվարճացնի իր կնոջը, և՛ ցույց կտա, որ ինքն ու դուստրը վայելում են միասին անցկացրած ժամանակը։ 

Այսպես ստեղծվեց «Մա՛մ, մեզ մոտ ամեն ինչ կարգին է» ֆոտոշարքը։ Մարատը ֆոտոշարքը տեղադրեց իր ինստագրամյան էջում, ու այն մեծ արձագանք ունեցավ։ Նա նշում է, որ յուրաքանչյուր նկարի վրա ծախսել է մոտավորապես 30 րոպե ժամանակ։ Նրանք պատրաստվել են մանրակրկտորեն ու չեն մոռացել լուսանկարներում պարտադիր ցույց տալ «Մա՛մ, մեզ մոտ ամեն ինչ կարգին է» գրառումը։ 

Ֆոտոշարքն այնքան զվարճալի է ստացվել, որ, կարծես, ամբողջությամբ նկարագրում է, թե ինչ է իրականում տեղի ունենում, երբ երեխային վստահում ես հորը։ Առաջարկում ենք ծանոթանալ հետաքրքիր, տարբերվող ու իրականությամբ լի ֆոտոշարքի ամենաստացված լուսանկարներին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել