««Առավոտ» օրաթերթի հունիսի 29-ի համարում հրապարակված «100 հազար դոլար Տիգրան Սարգսյանի դե՞մ» լուրը չի համապատասխանել «Առավոտի» մասնագիտական և էթիկական վարքականոնի այն դրույթին, ըստ որի՝ «Առավոտի» լրագրողները ձգտում են ապահովել նյութերի ճշգրտությունն ու բազմակողմանիությունը, բոլոր հնարավորություններն օգտագործել՝ տեղեկատվությունը առնվազն երկու աղբյուրից ճշտելու համար»։ Եվ որ առավել ցավալին է՝ այդ լուրի հասցեատեր կարող են թյուրիմացաբար ընկալվել «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության մեր գործընկերները։
«Առավոտը» ափսոսանք է հայտնում տեղի ունեցածի համար։ Կազմակերպչական հետևություններն արված են, վարքականոնը խախտողները պատժված են»,– գրում է թերթը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել