Սկանդալային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը որոշել է իր դստեր՝ Նորթի առաջին լուսանկարները 2 մլն դոլարով վաճառել փայլերես ամսագրերից մեկին, իսկ ստացված գումարը բարեգործության նվիրաբերել: 

Դրա հետ մեկտեղ աստղի մայրը վստահ է, որ նորածինը պետք է մասնակցի ընտանեկան հեռուստաշոուին, որը և համբավ բերեց Քիմին: Ըստ նրա՝ վերջերս ծրագրի վարկանիշը խիստ նվազել էր, իսկ շոուում Նորթի հայտնվելը կօգնի ընտանիքին եթերում մնալ ևս մի քանի սեզոն: Ընդ որում, Քիմի ապագա ամուսինը՝ Նորթի հայրիկ Քանյե Ուեսթը, կտրականապես դեմ է դստեր մասնակցությանը հեռուստաշոուին: 

Համենայնդեպս, Քանյե Ուեսթը լուրջ է վերաբերվում իր անձնական կյանքին ու հարազատների հետ հարաբերություններին և դրանցից հեռու է պահում լրատվամիջոցներին, հատկապես հիմա՝ դստեր ծնվելուց հետո: Նա երեխայի ծնվելուց հետո գրեթե չի լքել Քիմի հիվանդասենյակը: Ռեփերը հայտարարել է, որ վեց երեխա է ցանկանում ունենալ Քիմ Քարդաշյանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել