Սովորաբար բոլորի մոտ լոգասենյակն ասոցացվում է շողացող սալիկներ և մաքուր ու սպիտակափայլ սանտեխնիկայի հետ:
Բայց, ցավոք սրտի, ժամանակի ընթացքում, այդ ամենը ծածկվում է նստվածքով, որն առաջացնում է անհարթություն մակերեսին:
Բացի դրանից՝ նրա տեսքն ընկնում է և ձեռք է բերում դեղնավուն երանգներ:
Դրանից խուսափելու համար հարկավոր է պարբերաբար լվանալ այն հատուկ միջոցներով:
Բայց ի՞նչ անել, եթե գույնը փոխվելու գործընթացն արդեն սկսվել է, իսկ սովորական միջոցները չեն օգնում: Ձեզ ենք առաջարկում խնդրի լուծման մի քանի ճանապարհներ:
Տարբեր լոգարաններ ունեն իրենց բնորոշ մաքրման ձևը
1․ Հին չուգունե սանտեխնիկան՝ պատված ճաքերով և մոխրագույն նստվածքի շերտով, ամենահեշտն է լվանալ: Դուք կարող եք օգտագորել ցանկացած արտադրության մաքրող փոշիներ, որոնք պարունակում են խոշոր հատիկներ:
2․ Եթե ձեր լոգարանը նոր է, դուք օգտագործում եք այն գրեթե կես տարի, և նրա մակերեսը դեռ կատարյալ հարթ է, ապա ճիշտ կլինի օգտագործել կերամիկական հիմքով միջոցներ: Այն պարունակում է ավելի փոքր հատիկներ, դրա շնորհիվ այդ միջոցը չի վնասում արտաքին մակերեսը և խնամքով մաքրում է հավաքված նստվածքը:
3․ Շատ զգույշ է պետք լինել ակրիլային լոգարանի հետ: Այս դեպքում պետք է ընտրել նուրբ միջոցներ, օրինակ՝ ափսեների հեղուկի պարունակության հիման վրա ստեղծված միջոցներ: Փափուկ սպունգով տարածեք այն ակրիլի վրա և լվացեք տաք ջրով: Նստվածքն արագ կվերանա, և լոգարանը նորից կդառնա ճերմակափայլ:
1․ Սոդա, կիտրոնաթթու և քացախ
Այս միջոցներն ունեն լավ ներթապանցելու ունակություն: Եվ այսպես՝ ինչպե՞ս մաքրել լոգարանը սոդայով և քացախով: Դրա համար բավական է հավասար քանակությամբ սոդա և հեղուկ: Քսեք այս խառնուրդը պատերին, և լավ չորանալուց հետո լվացեք այն կիտրոնաթթվի և քացախի խառնուրդ-լուծույթով: Ավելի բարձր ազդեցության համար ավելացրեք սպիտակեցնող հեղուկ:
2․ Թրթնջուկի թթու
Հարմար է նրանց համար, ովքեր փնտրում են միջոցներ՝ լոգարանի ժանգից ազատվելու համար: Դրա համար պետք է խառնել այնքան թթու ջրի հետ, մինչև դառնա մածուցիկ զանգված: Ստացված միջոցը քսել ժանգի հետքերի վրա և թողնել 40 րոպե: Հետո մաքրեք այդ մակերեսը ցանկացած մաքրող փոշիով, ժանգը տրորեք հղկաթղթով: Հետո սանտեխնիկայի մաքրված մասերը ծածկում են նատրիոէմալով: Այս հրահանգներին հետևելու դեպքում լոգարանը հաճելիորեն կփոխվի:
3․ Սպիտակեցնող միջոց
Լոգարանի մեջ հավաքեք տաք ջուր և ավելացրեք սովորական սպիտակեցնող միջոց (ժավել): 8-10 ժամ հետո թափեք ջուրը և պարզաջրեք այն սառը ջրով: