Երեկ երեկոյան Օպերայում դատախազության 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցում էր իշխանական գրեթե ողջ էլիտան: Ինչպես նաև` եվրոպական մի շարք երկրներից և ԱՊՀ-ից Հայաստան ժամանած գլխավոր դատախազների պատվիրակությունը` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ: Այնպես որ, Օպերայի շրջակայքը օղակված էր գերթանկարժեք մեքենաներով:
Միջոցառումից հետո դատախազներն ու մյուս բարձրաստիճան մասնակիցները արագ հեռացան:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` դատախազության 95-ամյակի տոնակատարությունը շարունակվել է Հրազդանի կիրճում գտնվող «Ֆլորենցիա» ռեստորանում: Ընդ որում` առանց Սերժ Սարգսյանի մասնակցության: Ինչպես հայտնի է, «Ֆլորենցիա» ռեստորանը պատկանում է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել