Ուշադիր նայեք նկարին և ասեք, թե ինչ տեսաք առաջինը։ Այն կարող է շատ բան պատմել ձեր անձի և կյանքի մասին։

Կոկորդիլոս

Եթե դուք նկարի մեջ կոկորդիլոս եք տեսել, ինչն էլ հիմնականում տեղի է ունենում, ապա դուք պրակտիկ մարդ եք։ Դուք այդքան էլ չեք սիրում ռիսկի դիմել, դուք զգույշ և չափավոր կյանք եք վարում։

Դուք գերազանցապես կենտրոնանում եք կյանքի բացասական կողմերի վրա։ Աշխատեք հանգստանալ և ավելի շատ վայելել կյանքը։

Նավակ

Եթե դուք նավակ եք տեսել, ապա դա նշանակում է, որ դուք ավելի հակված եք մանրուքները նկատելուն, և ոչինչ հնարավոր չէ թաքցնել ձեզանից։

Սա նաև դրականորեն բնութագրում է ձեր ստեղծագործ կյանքը։ Դուք ցանկացած խնդրի համար կարող եք անսովոր և արագ լուծում գտնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել