Աղջիկը հաղորդագրություններ էր ուղարկում իր եղբորը, որը մահացել էր կես տարի առաջ, և վերջերս նրա համարից պատասխան է ստացել: Նամակագրության սքրինշոթերը տեղադրված են սոցցանցում:

Կադրերում երևում է, որ աղջիկը գրել է եղբոր համարին, որ շատ է նրան կարոտում:

Հաջորդ օրը նա պատասխան է ստացել անծանոթ մարդուց:

«Ես ցավում եմ, որ դուք ինչ-որ մեկին կարոտում եք, բայց ցավոք, դուք սխալ տեղ եք ընկել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Աղջիկը ներողություն է խնդրել, բացատրելով, որ հաճախ է գրել այս համարին այն բանից հետո, երբ մարտ ամսին եղբայրը մահացել է: Նա հույս է ունեցել, որ եղբայրն իրեն կարող է լսել:

Ի պատասխան՝ աղջիկը ևս մի քանի հաղորդագրություն է ստացել, որոնցում անծանոթը խնդրել է կիսվել իր հետ եղբոր մասին մտքերով, եթե ցանկություն ունենա:

Զրուցակիցը նշել է, որ իր մորաքրոջ աղջիկը նույնպես մահամերձ է, այդ պատճառով ինքը լավ է հասկանում աղջկա զգացմունքները:

Աղջիկը շնորհակալություն է հայտնել անծանոթին՝ ասելով, որ միշտ վախեցել է այն օրվանից, երբ եղբոր համարը այլ աբոնենտի կտրամադրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել