Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադը հայտարարել է, որը պատրաստ է բարձրագույն պետական պաշտոնն զբաղեցնել եւս երեք տարի, չնայած հաջորդ տարի պաշտոնաթող լինելու վերաբերյալ ավելի վաղ հայտարարված որոշմանը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտնել է Bernama գործակալությունը:

«Խոստանում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կթողնեմ համընդհանուր ընտրություններից առաջ, որոնք անցկացվելու են 2023 թվականին: Այնպես որ ես եւս երեք տարի ունեմ աշխատելու համար»,- հայտարարել է 94-ամյա քաղաքական գործիչը Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին: Վարչապետը պատմել է, որ «օրական աշխատում է 18 ժամ, քանի որ իրեն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել մինչեւ պաշտոնաթողությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել