Tesla Model S հանրահայտ էլեկտրամոբիլի մարտկոցը նստել է ամերիկյան Ֆրեմոնտ քաղաքում վտանգավոր հանցագործին հետապնդելու ժամանակ: Այս մասին հաղորդել է «Իզվեստիա» պարբերականը՝ հղում անելով CNN-ին:

Ոստիկանները հանցագործի մեքենան հետապնդում էին Tesla Model S էլեկտրական մեքենայով, երբ որոշ ժամանակ անց պարեկապահը դիսպետչերին հաղորդել է, որ մարտկոցի լիցքավորումը կբավարարի ընդամենը 10 կմ անցնելու համար:

Հանցագործին բռնելու համար ուղարկել են մոտակայքում գտնվող ոստիկանության այլ աշխատակիցների: Սակայն նրան հաջողվել է փախչել:

Ֆրիմոնտի ոստիկանությունը պարզաբանել է, որ Tesla Model S-ում տեխնիկական խնդիրներ չեն հայտնաբերվել: Մարտկոցը նստել է մեկ այլ պարեկապահի պատճառով, որը մոռացել է էլեկտրական մեքենան միացնել վերալիցքավորման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել