Կլիմայական փոփոխությունները ներկայիս ամենահրատապ թեման են, և այդ խնդրի լուծման համար յուրաքանչյուր մարդ պետք է ջանքեր գործադրի։

Այս կապակցությամբ Աֆրիկայում որոշել են ծառերից կազմված 8,000 կմ-անոց կանաչ պատ կառուցել։ 27 երկրներից ժամանած 399 կամավորներ օգոստոսին սկսել են աշխատանքները։ Պատը սկսվում է Սենեգալի հյուսիսային հատվածից։

Նախագիծը սկսվել է դեռևս 2007թ., որպեսզի կանգնեցվի Սահարայի տարածումը։ Մյուս ծառերը տնկվելու են անապատի հարավային հատվածում։

Սակայն քանի որ կլիմայական փոփոխությունների ազդեցությունների կապակցությամբ մտահոգությունները շատացել են, նախագիծը ևս մի շարք փոփոխությունների է ենթարկվել։

Այժմ նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վերափոխելն է գյուղատնտեսական հողերը վերականգնելու, նրանց սննդով ապահովելու և հակասությունները դադարեցնելու ճանապարհով։

Նախագիծը, ըստ նախնական տվյալների, կավարտվի 2030-ին։ Սպասվում է, որ կանաչ պատը մթնոլորտից կկլանի 250 միլիոն մ/տ ածխաթթու գազ։

Ավարտից հետո կանաչ պատը կդառնա մոլորակի վրա ամենախոշոր կենդանի կառույցը, որը չափերով 3 անգամ կգերազանցի Ավստրալիայում գտնվող Մեծ արգելախթին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել