Իրականում ամենից շատ կամուրջ ունի ոչ թե Վենետիկը, այլ Համբուրգը՝ ավելի քան 2300 կամուրջ: 
Ամեն մի կամուրջ յուրահատուկ դարձնելը դիզայներների ու ճարտարապետների խնդիրն է:
AdMe.ru-ն ներկայացնում է ամենահետաքրքիր կամուրջները, որոնք գոնե մեկ անգամ արժե տեսնել սեփական աչքերով:

Օդային կամուրջ՝ օդապարիկներով

Թեթև հարմարավետ ու գրեթե անկշռելի կամուրջ լճակի վրա Անգլիայի Թատոն-պարկում: Կոմպոզիցիան կոչվում է «Կապիկների կամուրջ»

«Այոլա» կամուրջ-ռեստորան


Նյու Յորքի ճարտարապետ Վիտո Ակոնչին ստեղծել է Այոլա Այլենդ կամուրջը, որը կառուցվել է ավստրիական Գրացե քաղաքում: 
Moses Bridge. Կամուրջ՝ ջրի մեջ


«Մովսեսի կամուրջը» կառուցվել է Նիդեռլանդներում: Ձեռակերտ հրաշալիքի հեղինակները երիտասարդ ճարտարապետներ Ռո Կոստերն ու Աս Կիլն են: 
Կամուրջ՝ կենդանիների համար


Կամուրջը գտնվում է Կանադայի Բանֆ ազգային պարկում: Նման անցումներն օգնում են վայրի կենդանիներին անվտանգ անցնել ճանապարհը: 
Կամուրջ՝ արմատներից


Հնդկաստանի գյուղերից մեկի բնակիչները կամուրջներ չեն կառուցում, այլ դրանք աճեցնում են կաուչուկաբեր ֆիկուսի արմատներից: 
Կամուրջ ամպերի մեջ


Գեղեցիկ ու ֆուտուրիստական Վիադուկ Միյոն (Millau Viaduct) գտնվում է Ֆրանսիայում: Կամրջի ընդհանուր երկարությունը 2 460 մ է: 
Կամուրջ-շատրվան 


Սեուլի «Ծիածանի շատրվան» (Banpo Bridge) կամուրջը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար շատրվանը (երկարությունը՝ 1140 մ ): 
Ոչ մի տեղ չտանող կամուրջ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել