Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունիսի 17-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Վարդանյանը, վարելով իրեն ամրակցված «ВАЗ 2107» մակնիշի՝ 775 LP 61 համարանիշի ավտոմեքենան, Տաթև գյուղում գտնվող Տաթև վանքից դեպի Երևան ընթանալիս ավտոմեքենայի արգելակման համակարգի խափանման պատճառով բախվել է ժայռաքարերին, ինչի հետևանքով ինքը և ավտոմեքենայում գտնվող ուղևորներ Ռաֆայել Սողոմոնյանն ու Նունե Սիմոնյանը մարմնական վնասվածքներ են ստացել:
Նյութն ամբողջությամբ` այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-07-01-Ar-tv.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



