Ամերիկացի Մարկ Նյութոն և Նոր Զելանդացի Պիթեր Թրուին համասեռական զույգը պղծել են Ռուսաստանից որդեգրած երեխային: Համասեռամոլները երեխային գնել են կենսաբանական մորից՝ 8 հազար դոլարով, և տեղափոխել ԱՄՆ:
Որդեգիր ծնողները երեխային ստիպել են սեռական բնույթի գործողություններ կատարել իրենց հետ, տեսագրել ու լուսանկարել են այդ ամենը, իսկ հետո երեխային «առաջարկել» նաև 8 այլ մանկապիղծների: Այսպես շարունակվել է գրեթե 8 տարի:
Երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարվել են ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Ֆրանսիայում և Գերմանիայում, ուր «ծնողները» տղային հատուկ տարել են պոռնոֆիլմերում նկարահանելու նպատակով:
ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ մանկապղծությամբ զբաղվող խումբը բացահայտվել է պատահականորեն, երբ հայտնաբերվել են մանկապիղծների կատարած լուսանկարները և տեսագրությունները:
Քննության ընթացքում մեղադրանք է հարուցվել ևս երկու կասկածյալների նկատմամբ, ովքեր առնչվել են երեխայի մասնակցությամբ պոռնոֆիլմերի նկարահանումներին:
42-ամյա Մարկ Նյութոնի մեղքն արդեն ապացուցվել է: Նա կդատապարտվի 40 տարվա բանտարկության և երեխայի հաշվին կփոխանցի 400 հազար դոլար:
Նշենք, որ երկար տարիների տառապանքներից և ստորացումներից հետո, ռուսաստանցի երեխան փոխանցվել է մեկ այլ որդեգիր ամերիկյան ընտանիք:



