Պնդում կա, որ գոյություն ունի մի քանի միջոց, որոնցով սուրճը կարող է օգտակար լինել մաշկի խնամքի արդյունավետ ռեժիմում:

Բորբոքման նվազում

Ուսումնասիրության համաձայն՝ կոֆեինը կարող է բորբոքումը նվազեցնել գրեթե նույն կերպ, ինչպես ասպիրինը:

Աչքերի տակի շրջանակների նվազում

Աչքերի տակի շրջանակների պատճառ են՝ ջրազրկումը, քնի պակասը, գենետիկան: Կոֆեինը չի կարող ամբողջովին վերացնել ժառանգականությամբ պայմանավորված մուգ շրջանակները, բայց կարող է նվազեցնել այտուցը և բորբոքումը, որոնք նպաստում են աչքերի տակի այտուցներին:

Հարթ մաշկ

Սուրճը մակը շերտազատում է և ակտիվացնում, հարթեցնում է, կարող է նպաստել մաշկի մակերևույթի տակ ճարպային կուտակումների տարրալուծմանը:

Անձնական փորձ

Ներկայացնում ենք Աննայի փորձարկումը սուրճով՝ որպես մաքրող միջոց․

Սուրճով սկրաբ

Աննան մեկ շաբաթ մաքուր սուրճ և ջուր էր օգտագործում: Սկրաբ պատրաստեց սուրճի բյուրեղներով և մի քանի բաժակ տաք ջրով, թողեց՝ սառչի, հետո միջոցը մեկ շաբաթ օգտագործեց իր սովորական մաքրող միջոցի փոխարեն:

Թեստ մեկ շաբաթվա համար

Թեստի սկզբում նա ուներ մաքուր մաշկ՝ ոչ մեծ ուգրիներով:

Ամբողջ օրն օգտագործելուց հետո նա պարզեց, որ իրեն դուր եկավ դեմքը սուրճով լվալը, քանի որ դա նրան նոր, առույգացնող զգացում տվեց: Թվաց՝ սուրճն էլ արդյունավետորեն փակել էր ծակոտիները: Սակայն օրվա վերջում նրա մաշկն ավելի յուղոտ դարձավ, քան սովորաբար, նա նաև կարմրություն նկատեց:

Երկրորդ օրն օգտագործելուց հետո նա նկատեց լրացուցիչ կարմրություն, որը տարածվեց նրա քթի սահմաններից և այտերի տ-գոտիներից դուրս: Սկրաբը նախկինի պես «արթնացման» զգացում էր առաջացնում, բայց իրականում այն շատ հեռանկարային չէր որպես մաքրող արդյունավետ միջոց:

Երրորդ օրը նա սկսեց մարքրման լրացուցիչ թերություններ նկատել: Թվում էր, թե նրա պեպենները մգացել էին: Կարմրություն դեռ կար:

Չորրորդ օրը նա նկատեց սուրճով մաքրելու լրացուցիչ բացասական ազդեցություններ: Դեմքը շարունակում էր կարմրել, նա լրացուցիչ հետքեր նկատեց մաշկի վրա:

5-րդ օրը թվում էր, թե մաշկը կարող է «հարմարվել» սուրճին, քանի որ այդքան յուղոտ և գրգռված չէր: Նրա աչքերի տակի շրջանակներն ավելի մուգ էին երևում, պատճառը քնի պակասը և ալերգիան էին:

Թեստի վերջին օրը պարզ դարձավ, որ սուրճով սկրաբը հրաշագործ մաքրող չէր: Իրականում այն, ըստ ամենայնի, ավելի շատ վնասում էր, քան օգնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել