Ի՞նչ գիտեք քնի մասին։ Մենք ապրում ենք Siri-ի, Amazon Echo-ի և Snapchat-ի ժամանակաշրջանում, սակայն դեռևս շարունակում ենք ուսումնասիրել քունը։

Քունը շարունակում է մնալ մեր առողջության ամենաառեղծվածային և կարևոր գրավականը։ Սա այն է, ինչ մենք անում ենք ամեն օր։ Այն մեր հոգեբանական և ֆիզիկական առողջության համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան ուտելիքը։ Սակայն ի՞նչ է պետք իմանալ քնի մասին։ Ամեն գիշեր որքա՞ն պետք է քնել։ Ի՞նչ փաստեր պետք է հաշվի առնեն մարդիկ քնելուց առաջ։

Մենք մինչև հիմա 100% վստահ չենք, թե ինչու ենք քնում։ Սակայն եկեք հիշենք այն փաստերը, որոնք մենք գիտենք։

Հիմա սովորելու ժամանակն է, իսկ քնել կարող եք քիչ ուշ։

Փաստ 1. քնի պակասը կարող է կրճատել կյանքը

Եթե օրական 6 ժամից քիչ քնեք, ապա դա կարող է զգալիորեն կրճատել կյանքի տևողությունը։

Քնի պակասը նաև կարող է դառնալ ավելորդ քաշի և ինսուլինի չափից շատ արտադրության պատճառ, ինչը դժվարեցնում է ճարպերից ազատվելու գործընթացը։

Փաստ 2. դուք երազում չեք տեսնի մեկին, ում իրականում չեք տեսել

Դուք չեք կարող երազում տեսնել մեկին, ում չեք տեսել իրականում։ Երազում տեսած յուրաքանչյուր մարդու դուք հանդիպել եք ձեր կյանքի որևէ փուլում։

Փաստ 3. եթե քնկոտություն եք զգում, ապա ձեր քունը պակաս է

Մասնագետները նշում են, որ քնկոտությունը վկայում է քնի պակասի մասին։

Անգամ  ծանր աշխատանքները չպետք է հոգնեցնեն ձեզ։ Եվ եթե դուք պառկելուց անմիջապես հետո քնում եք, ապա կարող եք ունենալ անքնության ծանր դրսևորում։

Փաստ 4. քունը՝ որպես ինֆորմացիան պահպանելու միջոց

Հետազոտությունները կրկին և կրկին ապացուցում են, որ որևէ նոր բան իմանալուց հետո քնելը կարող է զգալիորեն բարելավել նոր ինֆորմացիան հիշելու ձեր կարողությունները։

Փաստ 5. մարդ՝ զարթուցիչի փոխարեն

Մինչ զարթուցիչների ի հայտ գալը մարդիկ էին վարձակալում քնից հանելու համար։ Այս մարդկային զարթուցիչները, որոնց անվանում էին «վերին մուրճեր», օգտագործում էին երկար փայտեր, որպեսզի թակեն ապակին և արթնացնեն իրենց վարձակալողին։

Ոմանք գործում էին մինչև 1970-ական թվականները։

Փաստ 6. արթուն մնալու ռեկորդը կազմում է 19 օր

Համաձայն Քնի ազգային ուսումնասիրության կենտրոնի՝ անքուն ամենաերկար ժամանակաշրջանը կազմում է 18 օր, 21 ժամ և 40 րոպե։

Ռեկորդակրի մոտ տեսողությունը մթագնել էր, խոսքը՝ դարձել անհասկանալի, առաջացել են տեսիլքներ և պարանոյա, նա նաև կորցրել է իր հիշողությունը, և նվազել է կենտրոնացվածության մակարդակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել