Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանական բանակը Լեռնային Ղարաբաղը կազատագրի մեկ օրում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը՝ Հեյդար Ալիևի կենտրոնում ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Trend-ը:

«Փաշինյանը Հայաստանում եկավ իշխանության, և մենք հույս ունեինք, որ հարցը կլուծվի դրական եղանակով: Բայց նա չափազանց անհեթեթ բաներ է ասում»,- հայտարարել է Հասանովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել