«Ադջայե Ասոշիեյթս» (Adjaye Associates) ճարտարապետական ընկերությունը մշակել է դիտարան և ուսումնական կենտրոն հուշարձանի նախագիծ՝ ի պատիվ կաթնասունների, սողունների, թռչունների և վայրի բնության այլ վերացած տեսակների: Նոր քարե շինությունը վեր կխոյանա Անգլիայի Պորտլենդ կղզում, «Բովերս Քուորրի» քարհանքի (Bowers Quarry) տեղում: 

30 մետր բարձրությամբ հուշարձանը կներառի ցուցասրահ, տեղեկատվական կենտրոն և դիտարան: Նոր նախագիծը մշակվել է «Բովերս Քուորրի» (Bowers Quarry) քարհանքի համար, որը 1700-ական թվականներից ի վեր հանդիսանում է պորտլենդյան, քարի աղբյուր և որտեղ գտնվել են վերացած հնադարյան հարյուրավոր կենդանիների և բույսերի մնացորդներ: Ըստ նախնական տվյալների՝ գալարաձև կառույցը ամբողջությամբ նվիրված կլինի բուսական և կենդանական աշխարհի մահացած և այստեղ հայտնաբերված 860 տեսակներին, որոնց պատկերները կքանդակվեն կառույցի քարե ճակատային հատվածի վրա: Կառույցի ներսում կլինի «կենսաբազմազանության զանգակատուն», որն ամեն անգամ կահազանգի որևէ նոր տեսակի վերացման մասին: Կառույցի արտաքին հարդարումը կիրականացվի վերամշակված նյութերով և տեղական բնական քարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել