Բրիմինգհեմում երկհարկանի առանձնատունը վաճառվում է մեկ ֆունտ ստեռլինգով: Արտաքինից այն չի տարբերվում մյուս տներից և գտնվում է բարվոք վիճակում, սակայն շենքի ներսում իսկական ավերածություն է: Սենյակների պաստառները պոկված են, սվաղը՝ թափված, ամենուր աղբ է, և բացակայում է տանիքի մի հատվածը: Լոգասենյակում կոտրված է զուգարանակոնքը, իսկ լվացարանը կախված է պատից:

Տանից մինչև քաղաքի կենտրոն մոտ տասը կիլոմետր է և նույնքան՝ մինչև տեղի օդանավակայան: Այն ունի երեք ննջասենյակ՝ բուխարիներով և երկու հյուրասենյակ: Նշվում է, որ ապագա գնորդները ստիպված կլինեն հսկայական ներդրումներ կատարել տան վերանորոգման աշխատանքներում, հաղորդում է The Sun-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել