Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հուղարկավորության արարողությանը ներկա գտնվեցին նախկին ու ներկա պաշտոնյաներ, քաղաքական ու ռազմական գործիչներ։ Նրանք ցավակցեցին Հարությունյանների ընտանիքին և վերջին հրաժեշտը տվեցին իրավապահ համակարգի գործչին:

ՀՀ ոստիկանության գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 20-ին, մահացել՝ 2019թ. սեպտեմբերի 23-ին: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրել է 2003-2008թթ.: Նա զբաղեցրել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետի պաշտոնը, եղել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: 1998 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ 2001թ. ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ 2004թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել