Ռուս դերասանուհի Քրիստինա Ասմուսն արձագանքել է կատակերգու դերասան Գարիկ Խարլամովի հետ ամուսնալուծվելու մասին տեղեկությանը: Հայտարարությունը նա հրապարակել է Instagram-ում, հաղորդում է Газета-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ աստղային զույգի շատ երկրպագուներ անհանգստացած էին, որ «Հերոս» ֆիլմի պրեմիերայի ժամանակ դերասանուհին ներկայացել էր առանց ամուսնական մատանու:

Ասմուսը պարզաբանել է, որ ո՛չ ինքը, ո՛չ Խարլամովը երբևէ չեն կրել և ապագայում էլ մտադիր չեն կրել ամուսնության խորհրդանիշ մատանիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել