Նախօրեին Փարիզում Ելիսեյան դաշտերում գտնվող Elysées–Biarritz կինոթատրոնում կայացավ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Շառլի հայացքը» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմի առաջին դիտողները, որը ստեղծվել է լեգենդար երգչի անձնական արխիվի սյուժեների հիման վրա, եղել են արտիստի հարազատներն ու մտերիմ ընկերները:

«1948 թ.-ին ֆրանսիական շանսոնի թագուհի Էդիտ Պիաֆը Շառլ Ազնավուրին նվիրեց նրա կյանքում առաջին կինոխցիկը, որից նա այլևս չբաժանվեց: 80-ականների սկիզբին, երբ նկարահանված նյութի տևաղությունն արդեն տասնյակ ժամերի էր հասնում, ի հայտ եկավ յուրօրինակ կինօրագիրը»,- կինոռեժիսոր և Ազնավուրի մտերիմ ընկեր Մարկ դի Դոմենիկոյի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, «Շառլ Ազնավուր» մարդասիրական հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստինա Ազնավուր-Սարգսյանը հայտարարել է, որ հիմնադրամը մի շարք խոշոր ծրագրեր է նախաձեռնել, որոնք ուղղված են Շառլ Ազնավուրի ժառանգության պահպանմանը: «Շառլի հայացքը» ֆիլմը, որը Ֆրանսիայում էկրաններին կհայտնվի հոկտեմբերի 2-ին, այդ ցանկում առաջիններից մեկն է:

Ավելի վաղ RUSARMINFO-ն հաղորդել էր, որ Փարիզում հուշատախտակ է տեղադրվել ի պատիվ Շառլ Ազնավուրի 95-ամյակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել