Սեպտեմբերի լույս 25-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Չարենց թաղամասում հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել մի երիտասարդի։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Էջմիածնում բնակվող 27-ամյա երիտասարդը ատրճանակով կրակոցներ է արձակել Չարենց թաղամասի 21-րդ շենքի բակում։ Նա բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված իր «Պորշի» սրահից ոստիկաններին ներկայացրեց ատրճանակը, որն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր:
Նյութի աղբյուր՝ http://www.police.am/news/view/%D5%AF%D6%80%D5%A1%D5%AF%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80250919.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



