1-ին հորիզոնական․ Երկվորյակներ
Երկվորյակներն ամեն ինչում տեսնում են միայն լավը և փորձում են բոլորի հանդեպ լավ վերաբերմունք դրսևորել, և դա նրանց երջանկության գաղտնիքն է։ Նրանք կարողանում են գնահատել կյանքը, և թվում է, որ դա նրանց երջանիկ լինելու գրավականն է։
2-րդ հորիզոնական․ Ջրհոս
Ամեն ինչի հանդեպ մեծ հետաքրքրություն․ ահա թե ինչն է օգնում նրանց լինել երջանիկ։ Նրանց շատ հեշտ է գրավել ցանկացած նորարարության մեջ, նրանք միշտ բաց են ամեն նոր բանի համար։ Կենդանակերպի այս նշանը հեշտորեն կարողանում կենտրոնանալ լավի վրա։
3-րդ հորիզոնական․ Առյուծ
Սիրեք Առյուծներին և ենթարկվեք, և այդ ժամանակ նրանք երջանիկ կլինեն։
Եսասիրությունը Առյուծներին թույլ է տալիս, որ իրենց իդեալական զգան։ Իսկ ի՞նչ է դրա համար հարկավոր։ Ավելի շատ մնալ մենակ սիրելիի՝ իր հետ։ Այս պատճառով Առյուծներին երջանկության համար շատ բան պետք չէ։
4-րդ հորիզոնական․ Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար երջանկությունը խնդիր է, որը լուծելու կարիք ունի։ Այդ պատճառով նրան հասնելու համար Խեցգետինները բարդ ճանապարհ են անցնում։
5-րդ հորիզոնական․ Խոյ
Խոյերը երջանկության հասնելու ճանապարհին երկու կարևոր գործիք ունեն՝ դրայվ և հաջողություն։ Այս նշանը շատ ակտիվ է․ բացի այդ՝ ֆորտունան միշտ նրա կողքին է, և այն ամենը, ինչ նրանք նախաձեռնում են, նրանց հաջողվում է։ Սակայն ամենակարևորն այն է, որ նրանք երջանկանում են ոչ միայն արդյունքից, այլ նաև հենց ընթացքից։