Չինացիներին օրենքով պարտադրել են այցելել տարեց հարազատներին

 Չինացիներին օրենքով պարտադրել են խնամել իրենց տարեց բարեկամներին և թույլ չտալ անփույթ վերաբերմունք նրանց նկատմամբ:
Ինչպես հաղորդում է չինական ամսագիրը, այդ մասին օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 1-ից:

Օրենքը մասնավորապես նախատեսում է, որ առանձին բնակվող բարեկամները պարտավոր են այցելել տարեց քաղաքացիներին: Գործատուներն իրենց հերթին պարտավոր են անհրաժեշտության դեպքում արձակուրդ տրամադրել աշխատողներին դրա համար: Բացի այդ, նախատեսվում է մտցնել Տարեցների օր, որը պետք է համընկնի ավանդական տոներից մեկի հետ:

Նշված փոփոխությունները կապված են այն հանգամանքի հետ, որ տարեց բնակիչների քանակը անդադար ավելանում է (2010թ.-ին հաշվվում էր 178 միլիոն տարեց բնակիչ, իսկ 2025թ.-ին սպասվում է 487 միլիոն): Խնդիրն այն է, որ մարդիկ սկսում են ավելի քիչ խնամել հարազատներին, իսկ բնակչության 50%-ի մոտ չափահաս զավակները բնակվում են ծնողներից առանձին:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել