Բրիտանական Նորվիչ քաղաքի բնակչուհին, որը տարիներով խուսափել է մրգերից և բանջարեղենից, կուրացման վտանգի տակ է: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

25-ամյա Ջեյդ Յանգմենը երեք տարեկանից տառապում է ընտրողական սննդի խանգարմամբ, որը որոշակի մթերքներից հրաժարվել ստիպող հոգեկան խանգարում է: Նա գրեթե ոչինչ չի ուտում, բացի պիցայից, մակարոնից, չիփսերից և հավի նագեթներից:

Աղջկա խոսքերով՝ մրգերի և բանջարեղենի միայն տեսքից իր մոտ սրտխառնոց է սկսվում: «Ես հասկանում եմ, որ ոչինչ չի պատահի, եթե ուտեմ, և միգուցե դրանք համեղ են, բայց չեմ կարողանում վերցնել և տանել բերանս: Ես փորձել եմ ստիպել ինձ, բայց չի ստացվում»,- ասում է նա:

Այս խնդիրը հաղթահարելու համար Յանգմենը երկար ժամանակ հոգեթերապևտների է այցելել: Երբ դա չի օգնել, նա դիմել է Մեծ Բրիտանիայի լավագույն հիպնոթերապևտներից մեկին: Արդյունքը չարդարացրեց սակայն նրա սպասումները: «Ինձ հաջողվեց միայն մեկ հապալաս կուլ տալ, բայց ուտել դա չէի անվանի»,- պատմում է աղջիկը:

Սննդային սահմանափակումների պատճառով նա չի ստանում անհրաժեշտ վիտամիններն ու միկրոտարրերը: Բժիշկները ենթադրում են, որ նրան կարող է օպտիկական նեյրոպատիա սպառնալ՝ օպտիկական ներվի վնասվածք, որը հանգեցնում է տեսողության կորստի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել