Armenpress.am-ը գրում է․


Դերասան Քիթ Հարինգթոնը, որը Ջոն Սնոուի դերակատարն Է «Գահերի խաղում», խոստովանել Է, որ մինչ այժմ չի դիտել սերիալի եզրափակիչ եթերաշրջանը: Նրա խոսքը մեջբերել Է The Independent-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարինգթոնն ընդգծել Է, որ դա գիտակցված որոշում Է՝ «Գահերի խաղի» երկրպագուների կողմից եզրափակիչ մասի քննադատության պատճառով: «Ես գիտեմ, թե ինչի միջով ենք մենք անցել, որպեսզի այն նկարահանենք, եւ դա ծանր Էր, եւ բոլորը դրա մեջ սեր եւ ուժ են ներդրել: Մենք գիտեինք, որ ամեն ինչ ճիշտ ենք անում: Եվ մենք գիտեինք, որ դա ճիշտ Է մեր հերոսների համար, որովհետեւ նրանց հետ տասնամյակ ենք ապրել»,-նշել Է դերասանը:

Մայիսին երկրպագուները պահանջել Էին վերանկարահանել «Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանը, որը նրանք չհաջողված են համարել: Ի պատասխան, նախագծին մասնակցած դերասաններ Սոֆի Թյոռները եւ Այզեք Հեմփսթեդ-Ռայթը, ասել են, որ հանդիսատեսները սեփական կարծիքն ունենալու իրավունք ունեն, սակայն նրանց հանրագիրը, որով խնդրում են վերափոխել վերջին Էպիզոդները, անհարգալից վերաբերմունք Է շոուն ստեղծողների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել