Սիրիահայերի համար կառուցվող բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու համար ժամկետը երկարաձգվել է: Ինչպես facebook-ում այդ մասին գրում է «Օգնիր Եղբորդ նախաձեռնության» ներկայացուցիչ Վահան Վարդանյանը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս բազմաթիվ սիրիահայեր դիմում են մեզ և ցանկանում գրանցվել նոր կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան ձեռք բերելու համար, ուստի նախապես նշված վերջնաժամկետը, որով նախատեսվում էր գրանցվել մինչև հուլիսի 1-ը, երկարաձգվել է: Բնակարանների համար բոլոր սիրիահայերը կարող են գրանցվել ամեն օր՝ ժամը 11:00-15:00 (բացի շաբաթ և կիրակի օրերից):

Հիշեցնենք, որ ավելի վաղ ինչպես հաղորդել էր eMedia.am-ը, Երևանի քաղաքապետի հետ նախնական պայմանավորվածության համաձայն քաղաքապետարանը պատրաստակամություն է հայտնել բնակելի շենքի համար տրամադրել հողատարածք` Երևանի Դավթաշեն վարչական շրջանում: Աշխատանքները սկսված են և բոլոր բնակարան ցանկացող սիրիահայերը առաջիկա օրերին կարող են գալ «Օգնիր Եղբորդ» բարեգործական հիմնադրամի գրասենյակ` գրանցվելու և հետագա աշխատանքների մասին տեղեկանալու համար:

Հասցե` ԵՐԵՎԱՆ, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 30 ՀԵՌ. (+374 98) 90 33 88, (+374 93) 13 17 17

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել