Կրծկալը յուրաքանչյուր աղջկա կյանքի անբաժան մասն է, ուստի որոշ հնարքների տիրապետելը շատ կարևոր է:
Ձեզ ենք ներկայացնում կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ:
1. Որպեսզի կրծկալը ցած չսահի
Հաճախ առանց ուսակապի կրծկալները ցած են սահում: Այդ խնդրից խուսափելու համար ամրացրեք ուսակապը կրծկալի հետևի կողմից, կրծքի տակով անցկացրեք այն և ամրացրեք կրծկալի հետևից՝ մյուս կողմից: Այս կերպ այն ամուր կմնա իր տեղում և չի սահի:
2. Իդեալական push up-ի գաղտնիքը
Սա հիանալի հնարք է ֆոտոսեսիաների կամ էլ երեկույթների հաճախելու համար: Ամրացրեք կպչուն բաժակիկները ոչ թե հորիզոնական դիրքով, այլ կողքից և տակից, այսպիսով՝ կառաջանա push up էֆեկտ:
3. Եթե ուսակապերը քերում են մաշկը
Օգտագործեք հատուկ սիլիկոնի բարձիկներ, որոնք ամրանում են ուսակապին և թույլ չեն տալիս, որ այն քերի մաշկը: Իսկ առհասարակ, եթե ուսակապերը սկսում են հարել, սա նշանակում է, որ կրծկալի շրջագծի հատվածը թուլացել է, և ողջ ծանրությունը ընկնում է ուսակապերին:
4. Ինչպես առանց ուսակապերի զգեստն ավելի հարմարավետ դարձնել
Առանց ուսակապերի զգեստի համար կրծկալ ընտրելը հեշտ գործ չէ, հատկապես, եթե զգեստի մեջքն էլ է բաց: Նման դեպքերում հիանալի տարբերակ է կտրել կրծկալի դիմացի հատվածը և ամրացնել զգեստին:
5. Ինչպես կարգավորել ուսակապերի ձգման աստիճանը
Հիշեք՝ ուսակապերի օպտիմալ ձգման պարագայում ուսակապի տակ կարող է տեղավորվել 2 մատ:
6. Կուրծքը բարձրացնելու համար
Եթե ուսակապերն այլևս առաջվա պես չեն պահում կուրծը կամ էլ դուք պարզապես ցանկանում եք այն բարձրացնել, ապա հետևից խաչաձև ամրացրեք ուսակապերը:
7. Եթե վերնաշապիկը ձգվում/բացվում է կրծքի հատվածում
Սա բավականին տարածված խնդիր է: Խուսափելու համար ամրացրեք վերնաշապիկի համապատասխան հատվածներն իրար հագուստի համար նախատեսված երկկողմանի սկոտչի օգնությամբ:
8. Ինչպես համարավետ կերպով դասավորել կրծկալները
Լավագույն տարբերակն է դրանք պարզապես կախել սովորական կախիչից․ այսպես դրանք չեն կորցնի իրենց տեսքը: